9:37 AM ՉԵԼՍԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է 20 ՄԼՆ ՖՈՒՆՏ ՎՃԱՐԵԼ ԴՈՒԳԼԱՍ ԿՈՍՏԱՅԻ ՀԱՄԱՐ | |
Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում»։
Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, լոնդոնցիները պատրաստ են բրազիլացու համար վճարել 20 մլն ֆունտ ստերլինգ։ Հունվարին «Շախտյորը» հրաժարվել էր Կոստային վաճառել 35 մլն եվրոյով։
Ուկրաինայի ավարտված առաջնությունում անցկացրած 20 խաղում նա խփել է 4 գոլ եւ կատարել 5 արդյունավետ փոխանցում։
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |