7:52 AM Դորտմունդի «Բորուսիան» պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպանի հետ | |
Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է 19-ամյա կիսապաշտպան Յուլիան Վայգլի հետ պայմանագիր կնքելու մասին։ Գերմանիայի մինչեւ 20 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. հունիսի 30-ը, հաղորդում է դորտմունդյան ակումբի կայքը։ Վայգլը հանդես էր գալիս «Մյունխեն-1860»-ում (Երկրորդ Բունդեսլիգա)։ Կողմերի համաձայնությամբ, տրանսֆերի արժեքը չի հրապարակվի։ «Յուլիան Վայգլը հեռանկարային կենտրոնական կիսապաշտպան է, որն ունի զարգացման մեծ ներուժ»,- նշել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը։ Ավարտված մրցաշրջանում Վայգլը մասնակցել է 24 հանդիպման եւ դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |