9:40 AM ԿԱԶԵՄԻՐՈՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՌԵԱԼ | |
Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն վերադարձել է Մադրիդի «Ռեալ»։ Այդ մասին հաղորդում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը։
23-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում հանդես է եկել պորտուգալական «Պորտուի» կազմում։ Պայմանագրի համաձայն՝ պորտուգալական ակումբը կարող էր գնել բրազիլացու տրանսֆերը, սակայն մադրիդցիները 7.5 մլն եվրո են վճարել նրան վերադարձնելու համար։
Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |