7:58 AM «Մանչեսթեր Յունայթեդն» աչք է դրել «Ռեալի» հարձակողական եռյակի վրա | |
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» միանգամից 4 ֆուտբոլիստներով: As-ի համաձայն՝ անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուին, Գարեթ Բեյլին, Քարիմ Բենզեմային եւ Ռաֆայել Վարանին: Վերջին շաբաթների ընթացքում Անգլիայի 20-ակի չեմպիոնն Արքայական ակումբից տեղեկատվություն է խնդրել այդ ֆուտբոլիստների պայմանագրերի վերաբերյալ, սակայն մադրիդցիները հասկացրել են, որ մտադիր չեն բաժանվել նրանցից: Հիշեցնենք, որ 2014-ին «Մանչեսթեր Յունայթեդը» 70 միլիոն եվրոյով գնել էր «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |