1:51 PM Ռոբերտո Կարլոսը կգլխավորի «Ալ Արաբին» | |
Բրազիլիայի հավաքականի եւ «Ռեալի» նախկին աստղ Ռոբերտո Կարլոսը մարզչական կարիերան կշարունակի Քաթարի «Ալ Արաբի» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է ESPN-ը: Մախաչկալայի «Անժիի», թուրքական «Սիվասսպորի» եւ «Ակհիսար Բելեդիեսպորի» նախկին մարզիչը «Ալ Արաբիի» հետ կկնքի երեք տարվա պայմանագիր: «Մեծ սպասումներով եմ միանում «Ալ Արաբիին»: Ակումբի առջեւ դրված են լուրջ խնդիրներ: Խաղացողի եւ մարզիչի փորձս կօգտագործեմ լավ թիմ ստեղծելու համար»,- ասել է Կարլոսը: «Ալ Արաբին» գլխավորում էր Մոսկվայի «Դինամոյի» նախկին մարզիչ Դան Պետրեսկուն: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |