Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 4 » Անդրեա Պիրլոն կհեռանա «Յուվենտուսից»
12:37 PM
Անդրեա Պիրլոն կհեռանա «Յուվենտուսից»

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կլինի վերջին հանդիպումը իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի համար Թուրինի «Յուվենտուսում»։ 36-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ՄԼՍ-ի «Նյու Յորք Սիթի» ակումբում, հաղորդում էAS-ը։

Ավելի վաղ, Պիրլոն նշել էր, որ ցանկանում է տեղափոխվել ԱՄՆ։ Նա դիտարկել է նաեւ Քաթարում կարիերան շարունակելու տարբերակ, սակայն ընդունել է «Նյու Յորք Սիթիի» առաջարկը։

Պիրլոն 2011-ից է հանդես գալիս «Յուվենտուսում»՝ 4 անգամ նվաճելով Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Դիտումներ: 182 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar