Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 10

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիել Ալվեսը 2 տարով երկարաձգեց կատալոնական «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը։

32-ամյա բրազիլացու նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի հունիսի 30-ը։ Ալվեսի նախորդ պայմանագիրը ավարտվում էր այս մրցաշրջանի վերջում:

Բրազիլացին2008-ին «Սեւիլիայից» է տեղափոխվել կատալոնական ակումբ: «Բարսելոնայի» կազմում նա 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3-ական անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր եւ ու Չեմպիոնների լիգայի հաղթող։

 
Դիտումներ: 198 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-10 | Մեկնաբանություններ (0)

«Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի 5-րդ գավաթին հասցրած Լուիս Էնրիկեն կշարունակի զբաղեցնել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը: Կողմերը հունիսի 9-ին երկարաձգել են պայմանագիրը: 45-ամյա մասնագետը «Բարսելոնան» կգլխավորի մինչեւ 2017թ. հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում 2014 թվականից է եւ հենց առաջին մրցաշրջանում հասավ ոսկե հեթ-տրիկի՝ Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող: 

Դիտումներ: 195 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-10 | Մեկնաբանություններ (0)

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»։ Հունիսի 9-ին կողմերը համաձայնության են հասել տեղափոխության բոլոր կետերի վերաբերյալ, եւ 28-ամյա ֆուտբոլիստը կքնել է չորս տարվա պայմանագիր, հաղորդում է իտալական ակումբի կայքը։ Այն ուժի  մեջ կմտնի հունիսին, երբ կավարտվի գերմանացի խաղացողի պայմանագրային ժամկետն Արքայական ակումբում։ Նա կունենա ազատ գործակալի կարգավիճակ։

Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում։ Ոչ պաշտոնական տվյալներով, Խեդիրան «Յուվենտուսում» կստանա տարեկան մինչեւ 5 միլիոն եվրո աշխատավարձ։

Ավարտված մրցաշրջանում Խեդիրան վնասվածքի եւ վատ մարզավիճակի պատճառով մասնակցել է 17 հանդիպման։

Դիտումներ: 222 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-10 | Մեկնաբանություններ (0)

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» միանգամից 4 ֆուտբոլիստներով:

As-ի համաձայն՝ անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուին, Գարեթ Բեյլին, Քարիմ Բենզեմային եւ Ռաֆայել Վարանին: Վերջին շաբաթների ընթացքում Անգլիայի 20-ակի չեմպիոնն Արքայական ակումբից տեղեկատվություն է խնդրել այդ ֆուտբոլիստների պայմանագրերի վերաբերյալ, սակայն մադրիդցիները հասկացրել են, որ մտադիր չեն բաժանվել նրանցից:

Հիշեցնենք, որ 2014-ին «Մանչեսթեր Յունայթեդը» 70 միլիոն եվրոյով գնել էր «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային:

Դիտումներ: 214 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-10 | Մեկնաբանություններ (0)

Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Ֆելիպե Լուիսը մերժել է Մադրիդի «Ռեալին»:

Marca-ն գրում է, որ 29-ամյա բրազիլացին նույնիսկ չի ցանկացել բանակցել Արքայական ակումբի հետ: Նա մտադիր չէ լքել Լոնդոնը՝ չնայած խաղային պրակտիկայի բացակայությանը:

Ֆելիպե Լուիսը 2014-ի ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Չելսի», որի մեկնարկային կազմում հաճախ չի ընգրկվում: Լոնդոնյան ակումբը դեմ չէ Լուիսին ներառել «Աթլետիկոյի» ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինի տրանսֆերի գործարքում:

Դիտումներ: 215 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-10 | Մեկնաբանություններ (0)

Կատալոնական «Բարսելոնան» հայտնել է Պեդրո Ռոդրիգեսի եւ Ժորդի Ալբայի հետ գործող պայմանագրերը երկարաձգելու մասին:

27-ամյա հարձակվողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-ի ամառը, իսկ 26-ամյա պաշտպանինը՝ 2020-ի ամառը, հայտնում է ակումբիկայքը:

Թե՛ Պեդրոյի, թե՛ Ալբայի պայմանագրում նշված է 150 միլիոն եվրո կլաուզուլա:

Դիտումներ: 191 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-10 | Մեկնաբանություններ (0)

Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է իսպանական «Սեւիլիայի» կիսապաշտպան Ալեյշ Վիդալին ձեռք բերելու մասին:

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է 5 տարով: Վիդալը «Բարսելոնայում» նորամուտը կարող է նշել միայն 2016-ի հունվարին, երբ կավարտվի թիմի տրանսֆերային արգելքը: Մինչեւ այդ Իսպանիայի հավաքականի նորեկը կմարզվի «Բարսելոնայում»:

Իսպանիայի ավարտված առաջնությունում Վիդալը մասնակցել է 31 հանդիպման, դարձել է 4 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ: «Սեւիլիան» նրան 2014-ի ամռանը 3 միլիոն եվրոյով էր գնել «Ալմերիայից»: 

Դիտումներ: 203 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-10 | Մեկնաբանություններ (0)

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է 19-ամյա կիսապաշտպան Յուլիան Վայգլի հետ պայմանագիր կնքելու մասին։ Գերմանիայի մինչեւ 20 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. հունիսի 30-ը, հաղորդում է դորտմունդյան ակումբի կայքը։

Վայգլը հանդես էր գալիս «Մյունխեն-1860»-ում (Երկրորդ Բունդեսլիգա)։ Կողմերի համաձայնությամբ, տրանսֆերի արժեքը չի հրապարակվի։

«Յուլիան Վայգլը հեռանկարային կենտրոնական կիսապաշտպան է, որն ունի զարգացման մեծ ներուժ»,- նշել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը։

Ավարտված մրցաշրջանում Վայգլը մասնակցել է 24 հանդիպման եւ դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Դիտումներ: 180 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-10 | Մեկնաբանություններ (0)