Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 10 » Պաշտոնական․ Ալվեսը նոր պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ
8:05 AM
Պաշտոնական․ Ալվեսը նոր պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիել Ալվեսը 2 տարով երկարաձգեց կատալոնական «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը։

32-ամյա բրազիլացու նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի հունիսի 30-ը։ Ալվեսի նախորդ պայմանագիրը ավարտվում էր այս մրցաշրջանի վերջում:

Բրազիլացին2008-ին «Սեւիլիայից» է տեղափոխվել կատալոնական ակումբ: «Բարսելոնայի» կազմում նա 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3-ական անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր եւ ու Չեմպիոնների լիգայի հաղթող։

 
Դիտումներ: 198 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar