Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 02

Անգլիական առաջատար ակումբները հետաքրքրված են իտալական «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինիծառայություններով: Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձեռք բերել արգենտինացուն: Նշվում է, որ իտալական կողմը 27-ամյա Իգուաինի համար պահանջում է 58 միլիոն եվրո: Արգենտինայի հավաքականի խաղացողի համար պատրաստ են պայքարել նաեւ «Լիվերպուլը», «Չելսին» եւ «Արսենալը»:

Դիտումներ: 168 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-02 | Մեկնաբանություններ (0)

Մադրիդի «Ռեալը» ջանք չի խնայում ֆրանսիական «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Մարկո Վերատտիին ձեռք բերելու համար, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի հաղորդման համաձայն՝ Արքայական ակումբը իտալացի ֆուտբոլիստի համար առաջարկել է 40 միլիոն եվրո: Իտալիայի հավաքականի կիսապաշտպանը դեմ չէ շարունակելու կարիերան Մադրիդում, սակայն վերջինիս մտադիր չեն բաց թողնել «ՊՍԺ»-ի ղեկավարները: Նշվում է, որ «Ռեալը» չորս տարվա պայմանագիր է առաջարկել Վերատտիին:

Դիտումներ: 180 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-02 | Մեկնաբանություններ (0)

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կառլոս Տեւեսի ծառայություններով, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:

Արգենտինացի մարզիչը վստահ է, որ Տեւեսը զգալիորեն կուժեղացնի մադրիդյան ակումբւ կազմը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տեւեսը «Յուվենտուսից» հեռանալու հետո վերադառնալու է Արգենտինա եւ շարունակելու է ելույթները «Բոկա Խունիորսում»:

Դիտումներ: 170 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-02 | Մեկնաբանություններ (0)

Թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններով, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:

Մասնավորապես Marca-ի հաղորդման համաձայն թուրքական կողմը ֆինանսկան տեսանկյունից բավականին լավ առաջարկ է արել Իսպանիայի հավաքականի խաղացողին: Ինքը՝ կասիլյասը, չի շտապում քննարկել այդ տարբերակը, քանի որ ի սկզբանե նշել է, որ ցանկանում է շարունակել խաղալ Արքայական ակումբում եւ մտադիր է մոտակա օրերի ընթացքում զրուցել թիմի նոր գլխավոր մարզիչի հետ: Նշվում է, որ վաղը «Ռեալը» պաշտոնապես հայտարարելու է Ռաֆ Բենիտեսին թիմի գլխավոր մարզչին նշանակելու մասին: 

Դիտումներ: 157 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-02 | Մեկնաբանություններ (0)

Յուվենտուսի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծում է, որ իր թիմը ընդունակ է Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթել Բարսելոնային: Այնուամենայնիվ, ֆրանսիացին չի կարողացել թաքցնել այն, որ էսթետիկ հաճույք է ստանում կատալոնական ակումբի խաղից: 

 

Մենք գիտենք, որ այս խաղում ֆավորիտ չենք համարվում, բայց սա եզրափակիչ է և մեր թիմը մինչև վերջ պայքարելու է: Կորցնելու ոչինչ չունենք և երբեք չես իմանա, թե հաջորդ դրվագը ինչպես կավարտվի: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը երազանքների իրականացում է: Մեսսիի դեմ խաղալը ևս երազանքների իրականացում է, քանի որ նա համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ինձ դուր է գալիս Բարսելոնայի խաղը, բայց ավելի շատ ինձ դուր կգար նրանց պարտությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչում,-ասել է Պոգբան: 

 

Դիտումներ: 196 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-02 | Մեկնաբանություններ (0)

Մյունխենի «Բավարիան» դադարեցրել է բանակցությունները Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի հետ եւ չի գնի նրա տրանսֆերը, հաղորդում է Bild-ը:

Ֆուտբոլիստը չափազանց բարձր աշխատավարձ է պահանջել: Բացի այդ, Գյունդոգանի տրանսֆերի վերաբերյալ տարաձայնություններ են եղել «Բավարիայի» ղեկավարությունում: Նրան ձեռք բերելու կողմնակից են եղել ակումբի մարզական տնօրեն Մատիաս Զամերն ու տեխնիկական տնօրեն Միխայել Ռեշկեն, սակայն կասկածներ են ունեցել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան եւ ակումբի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն:

Գյունդոգանի ծառայություններով հետաքրքրվում է «Բարսելոնան»:

Դիտումներ: 166 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-02 | Մեկնաբանություններ (0)

Ռաֆայել Բենիտեսը երեք տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է AS-ը: Իսպանացի մասնագետն Արքայական ակումբում կստանա տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ:

«Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում Բենիտեսի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ին:

Պաշտոնից հեռացված Կարլո Անչելոտին ստանում էր տարեկան 7.5 միլիոն եվրո:

Բենիտեսը մարզչական կարիերան սկսել է «Ռեալի» երիտասարդական թիմում՝ 1989-ին: Արքայական ակումբի համակարգում աշխատել է մինչեւ 1995 թվականը, որից հետո գլխավորել է «Վալյադոլիդը», «Օսասունան», «Էստրեմադուրան», «Տեներիֆեն», «Վալենսիան», «Լիվերպուլը», Միլանի «Ինտերը», «Չելսին»:

Բենիտեսը «Վալենսիայի» հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, ՈւԵՖԱ-ի գավաթակիր, «Լիվերպուլի» հ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 151 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-02 | Մեկնաբանություններ (0)

Բրազիլիայի հավաքականի եւ «Ռեալի» նախկին աստղ Ռոբերտո Կարլոսը մարզչական կարիերան կշարունակի Քաթարի «Ալ Արաբի» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է ESPN-ը:

Մախաչկալայի «Անժիի», թուրքական «Սիվասսպորի» եւ «Ակհիսար Բելեդիեսպորի» նախկին մարզիչը «Ալ Արաբիի» հետ կկնքի երեք տարվա պայմանագիր:

«Մեծ սպասումներով եմ միանում «Ալ Արաբիին»: Ակումբի առջեւ դրված են լուրջ խնդիրներ: Խաղացողի եւ մարզիչի փորձս կօգտագործեմ լավ թիմ ստեղծելու համար»,- ասել է Կարլոսը:

«Ալ Արաբին» գլխավորում էր Մոսկվայի «Դինամոյի» նախկին մարզիչ Դան Պետրեսկուն:

Դիտումներ: 163 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-02 | Մեկնաբանություններ (0)

Իսպանիայի հավաքականի պաշտպան Խորդի Ալբան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ. հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի տրանսֆերի նվազագույն արժեք է սահմանվել 150 միլիոն եվրո։

26-ամյա Ալբան «Բարսելոնա» է տեղափոխվել 2012թ. հունիսին «Վալենսիայից»։

«Բարսելոնայում» անցկացրած 113 հանդիպումներում Ալբան խփել է 7 գնդակ, կատարել է 15 գոլային փոխանցում։

Կատալոնական թիմի հետ Ալբան դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն եւ Իսպանիայի սուպերգավաթակիր։

Դիտումներ: 176 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-02 | Մեկնաբանություններ (0)

Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելերը կհեռանա ակումբից, քանի որ թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի երաշխավորել նրա տեղը հիմնական կազմում, հաղորդում է Bild-ը:

Գերմանացի դարպասապահը չի ցանկանում հաջորդ մրցաշրջանն անցկացնել պահեստայինների նստարանին եւ կփնտրի կարիերայի շարունակությունը Գերմանիայից դուրս:

Ավարտված մրցաշրջանում եւս Վայդենֆելերը բազմիցս տեղ չէր գտնում «Բորուսիայի» մեկնարկային կազմում: Բունդեսլիգայի 25 հանդիպումներում նա բաց է թողել 32 գնդակ: 34-ամյա դարպասապահը 2002-ից է հանդես գալիս «Բորուսիայում»:Տուխելի հիմնական թեկնածուներից մեկը «Ֆրայբուրգի» դարպասապահ Ռոման Բյուրկին է: Շվեյցարացի խաղացողը «Ֆրայբուրգի» հետ պայմանագիր ունի մինչեւ 2018 թվականը, սակայն թիմը դուրս է մնացել Բունդեսլիգայից, եւ նրա պայմանագրում նվազագույն տրանսֆերային արժեքը նշված է 4.5 միլիոն եվրո

Դիտումներ: 171 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-02 | Մեկնաբանություններ (0)