Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 2 » Գյունդոգանը շատ բարձր աշխատավարձ է պահանջել «Բավարիայից»
1:52 PM
Գյունդոգանը շատ բարձր աշխատավարձ է պահանջել «Բավարիայից»

Մյունխենի «Բավարիան» դադարեցրել է բանակցությունները Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի հետ եւ չի գնի նրա տրանսֆերը, հաղորդում է Bild-ը:

Ֆուտբոլիստը չափազանց բարձր աշխատավարձ է պահանջել: Բացի այդ, Գյունդոգանի տրանսֆերի վերաբերյալ տարաձայնություններ են եղել «Բավարիայի» ղեկավարությունում: Նրան ձեռք բերելու կողմնակից են եղել ակումբի մարզական տնօրեն Մատիաս Զամերն ու տեխնիկական տնօրեն Միխայել Ռեշկեն, սակայն կասկածներ են ունեցել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան եւ ակումբի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն:

Գյունդոգանի ծառայություններով հետաքրքրվում է «Բարսելոնան»:

Դիտումներ: 166 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar