Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 07
Ստամբուլի «Գալաթասարայի» եւ Ուրուգվայի հավաքականի դարպասապահ Ֆերնանդո Մուսլերան հանդիսանում է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։ Այդ մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը։
 
Լոնդոնցիները 28-ամյա դարպասապահի համար պատրաստ են վճարել 15 մլն ֆունտ ստերլինգ։ Որպես այլընտանք է դիտարկվում Լոնդոնի «Չելսիի» դարպասապա Պետր Չեխը։
Բացի այդ, Մուսլերայի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։
Դիտումներ: 211 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-07 | Մեկնաբանություններ (0)

Իտալական «Լացիոյի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնը կարող է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այդ մասին տեղեկացնում է «Daily Star»-ը։
 
Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ 22-ամյա բրազիլացին լավ կընդգրկվի իր խաղային մոդելում։ Անգլիայի 20-ակի չեմպիոնը հռոմեացիներին պատրաստ է առաջարկել 40 մլն եվրո։
 
Իտալիայի ավարտված առաջնությունում անցկացրած 32 խաղում Անդերսոնը խփել է 10 գոլ եւ կատարել 7 արդյունավետ փոխանցում։
Դիտումներ: 210 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-07 | Մեկնաբանություններ (0)

Իսպանական «Վալենսիան» չկարողացավ պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ։ Այդ մասին հաղորդում է «Superdeporte»-ն։
 
Իսպանական ակումբը ցանկանում էր իրականացնել կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը, քանի որ վալենսիացիների հիմնական դարպասապահ Դիեգո Ալվեսը ծանր վնասվածք է ստացել։
«Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկացել վաճառքի հանել Վալդեսին, ում հետ ձմռանը կնքել է 18 ամսվա պայմանագիր։
Դիտումներ: 186 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-07 | Մեկնաբանություններ (0)

Ձմռանը Մադրիդի «Ռեալը» համալրած Լուկաս Սիլվան հաջորդ մրցաշրջանում հանդես չի գա «արքայական» ակումբում:

Ինչպես հայտնում է «AS»-ը, «Ռեալի» մարզչական շտաբը 22-ամյա ֆուտբոլիստին վարձակալության կհանի, որպեսզի ֆուտբոլիստը խաղային փորձ կուտակի:

Հիշեցնենք, որ Սիլվայի տանսֆերի համար «Ռեալը» «Կրուզեյրոյին» 14 միլիոն եվրո էր վճարել:

Դիտումներ: 163 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-07 | Մեկնաբանություններ (0)

Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան նախկինի պես գտնվում է «Ռեալի» հետաքրքրության շրջանակում: Ինչպես հայտնում է «As» պարբերականը, 24-ամյա դարպասապահի տեղափոխությունն արագացնելու համար մադրիդցիները պատրաստ են վաճառել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը հանդիսացող Կարիմ Բենզեմայի տրանսֆերը:

Ըստ աղբյուրի տեղեկության 27-ամյա ֆրանսիացու ծառայությունները գնահատվում են 55 միլիոն եվրո:

Նշվում է, որ Դե Խեան, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016 թվականի ամռանը, արդեն հրաժեշտ է տվել անգլիական ակումբի մարզչական շտաբին և իր գործակալ Ժորժե Մենդեշի միջոցով տեղյակ է պահել, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»:  Այնուամենայնիվ «կարմիր սատանաները» հրաժարվում են իսպանացի դարպասապահի իրավունքները զիջել «արքայական ակումբին», չնայած մեկ տարուց նա կարող է անվճար հեռանալ թիմից:

Սպասվում է, որ գործարքի կայանալու դեպքում Դե Խեայի համար «Ռեալիը» կվճարի 30 միլ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 176 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-07 | Մեկնաբանություններ (0)

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը, ով դիտարկվում է որպես Չավիի փոխարինող, կատալոնական ակումբի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, հայտնում է Sport.es-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր Գյունդողանը, ում ծառայություններով հետարքրքված էին նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» ու «Միլանը», Գերմանիայում բուժզննում է անցել «Բարսելոնայի» համար:

Նշվում է, որ «կապտանռանագույնների» ակտիվությունը տրանսֆերային շուկայում պայմանավորված է ոչ միայն նրանով, որ նրանց արգելված է մինչև 2016 թվականը նոր խաղացողներ հայտավորել, այլ նաև նրանով, որ ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն ըստ կատալոնացիների կանոնակարգի նախագահական ընտրություններից առաջ պետք է հունիսի 9-ին հրաժարական տա:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» 5 տարվա պայմանագիր է կնքել «Սևիլ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 206 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-07 | Մեկնաբանություններ (0)