Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 7 » ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ՈՒ ԳՅՈՒՆԴՈՂԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՀԱՍԵԼ
5:35 PM
ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ՈՒ ԳՅՈՒՆԴՈՂԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՀԱՍԵԼ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը, ով դիտարկվում է որպես Չավիի փոխարինող, կատալոնական ակումբի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, հայտնում է Sport.es-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր Գյունդողանը, ում ծառայություններով հետարքրքված էին նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» ու «Միլանը», Գերմանիայում բուժզննում է անցել «Բարսելոնայի» համար:

Նշվում է, որ «կապտանռանագույնների» ակտիվությունը տրանսֆերային շուկայում պայմանավորված է ոչ միայն նրանով, որ նրանց արգելված է մինչև 2016 թվականը նոր խաղացողներ հայտավորել, այլ նաև նրանով, որ ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն ըստ կատալոնացիների կանոնակարգի նախագահական ընտրություններից առաջ պետք է հունիսի 9-ին հրաժարական տա:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» 5 տարվա պայմանագիր է կնքել «Սևիլիայի» կիսապաշտպան Ալիեշ Վիդալի հետ:

Հավելենք, որ Գյունդողանը հրաժարվել է «Բորուսիայի» հետ նոր պայմանագիր կնքել, իսկ ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ չի սպասի նրա համաձայնագրի ավարտին, որը սպառվում է 2016 թվականին, և արդեն այս ամռանը կվաճառի նրա տրանսֆերը:

Դիտումներ: 206 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar