Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 03

Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Մայքլ Էսյենը կարիերան կշարունակի հունական «Պանատինաիկոսում», հաղորդում է ակումբի կայքը:

Գանայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա հունական ակումբին, որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Էսյենի նախորդ ակումբն իտալական «Միլանն» էր, որի կազմում նա խաղաց 2014-2015-ը:

Դիտումներ: 157 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-03 | Մեկնաբանություններ (0)

տալական «Նապոլիից» հեռացած Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես նշանակվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում, որը թափուր էր Կարլո Անչելոտիի հեռացումից հետո:

Իսպանացի մասնագետն Արքայական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Նրա շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ին, հաղորդում է «Ռեալի» կայքը:

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ 55-ամյա մարզիչը «Ռեալում» ստանալու է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ:

Ռաֆայել Բենիտեսը 2013-ից էր գլխավորում «Նապոլին», որի հետ դարձել է միայն Իտալիայի գավաթակիր: Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաեւ միլանյան «Ինտերում», «Վալենսիայում», անգլիական «Լիվերպուլում», «Չելսիում» ու մի շարք իսպանական ակումբներում: 2005-ին իսպանացին&n ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 150 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-03 | Մեկնաբանություններ (0)

Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեյմս Միլներն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Լիվերպուլում»,- հայտնում է «Liverpool Echo»-ն:

Աղբյուրի փոխացմամբ, 29-ամյա անգլիացին հրաժարվել է «Սիթիի» հետ նոր պայմանագրի կնքումից և մոտակայում ազատ խաղացողի կարգավիճակով կտեղափոխվի «Լիվերպուլ»:

Հավելենք, որ Միլներն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում ընդհանուր առմամբ 45 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 8 գոլի և գոլային 7 փոխանցման հեղինակ:

Դիտումներ: 166 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-03 | Մեկնաբանություններ (0)

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Ֆրանսիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։ 
 
22-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը։
 
Հիշեցնենք, որ Մոուրան ՊՍԺ է տեղափոխվել 2013 թվականին 40 մլն եվրոյով։
Դիտումներ: 170 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-03 | Մեկնաբանություններ (0)