Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 3 » Պաշտոնական. Ռաֆայել Բենիտեսը՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
3:30 PM
Պաշտոնական. Ռաֆայել Բենիտեսը՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ

տալական «Նապոլիից» հեռացած Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես նշանակվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում, որը թափուր էր Կարլո Անչելոտիի հեռացումից հետո:

Իսպանացի մասնագետն Արքայական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Նրա շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ին, հաղորդում է «Ռեալի» կայքը:

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ 55-ամյա մարզիչը «Ռեալում» ստանալու է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ:

Ռաֆայել Բենիտեսը 2013-ից էր գլխավորում «Նապոլին», որի հետ դարձել է միայն Իտալիայի գավաթակիր: Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաեւ միլանյան «Ինտերում», «Վալենսիայում», անգլիական «Լիվերպուլում», «Չելսիում» ու մի շարք իսպանական ակումբներում: 2005-ին իսպանացին «Լիվերպուլի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Բենիտեսը վաղուց էր երազում գլխավորել «Ռեալը»:

Դիտումներ: 150 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar