Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 06

Լիվերպուլի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է «Guardian»-ը:

Այնուամենայնիվ, 20-ամյա ֆուտբոլիստը անհանգստացած է հանրության արձագանքից, քանի որ «Յունայթեդը» «Լիվերպուլի» սկզբունքային մրցակիցն է:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հանդիսանում է երիտասարդ խաղացողի տաղանդի երկրպգուն:

Դիտումներ: 176 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-06 | Մեկնաբանություններ (0)

Բենֆիկայի» եզրային հարձակվող Նիկոլաս Գայտանը համձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:  Այժմ «կարմիր սատանաներին» մնում է պայմանավորվել լիսաբոնյան ակումբի հետ, հայտնում է Sky Sport Italia-ն:

Ըստ աղբյուրի տղեկության, գործարքի մեջ կարող է ներգրավել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Նանին, ով վերջին մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Սպորտինգում»: Ընդ որում Գայտանի տեղափոխությունն անմիջականորեն կախված է անգլիացիների կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ապագայից, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է ՊՍԺ-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գայտանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունաթեդին» կարժենա 30 միլիոն եվրո: 

Դիտումներ: 179 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-06 | Մեկնաբանություններ (0)

Ֆրանսիական ՊՍԺ-ն միացել է «Յուվենտուսի» հարձակվող Կարլոս Տևեսի համար պայքարին, ում ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկոն»:

Ըստ «Marca»-ի տեղեկության,  փարիզյան ակումը պատրաստ է արգենտինացի ֆուտբոլիստին 12 միլիոն եվրո մաքուր (առանց հարկերի) աշխատավարձ վճարել:

Նշվում է, որ Տևեսին «Ատլետիկո» հրավիրելու տարբերակին պնդում է 31-ամյա ֆուտբոլիստւ հայրենակից և մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, սակայն ֆինանսական տեսանկյունից իսպանացիները չեն կարող մրցակցել ՊՍԺ-ի հետ:

Դիտումներ: 181 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-06 | Մեկնաբանություններ (0)

Լոնդոնի «Արսենալը» «Նապոլիի» հետ բանակցություններ է վարում հարձակվող Գոնսալո Իգուաինին ձեռք բերելու շուրջ, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատլետիկոն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ըստ «La Gazzetta dello Sport»-ի տեղեկության, «զինագործները» 27-ամյա արգենտինացու համար 40 միլիոն եվրո են առաջարկել, սակայն նեապոլցիները 50 միլիոն են պահանջում:

Նշվում է, որ «Արսենալը» պատրաստ է Իգուաինին տարեկան 6 միլիոն եվրո վճարել և ցանկանում էր նրան ձեռք բերել դեռ երկու տարի առաջ, երբ արգենտինացին խաղում էր Մադրիդի «Ռեալի» կազմում:

Դիտումներ: 181 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-06 | Մեկնաբանություններ (0)

Ռոմայի» հարձակվող Ժերվինյոն շարունակում է գտնվել «Ալ Ջազիրայի» հերաքրքրության կենտրոնում:

ԱՄԷ-ն ներկայացնող ակումբը պատրաստ է եռապատկել 28-ամյա իուվարցու աշխատավարձը և նրան տարեկան 8,7 միլիոն եվրո վճարել, հայտնում է «France Football»-ը: Ներկայումս Ժերվինոյն «գայլերի» կազմում տարեկան 2,9 միլիոն եվրո է վաստակում:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ռոման» ու «Ալ Ջազիրան» մոտ են համաձայնության հասնելուն, ըստ որի էմիրաթյան ակումբը վինգերի համար 13-15 միլիոն եվրո կվճարի:

Դիտումներ: 161 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-06 | Մեկնաբանություններ (0)

Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն վերադարձել է Մադրիդի «Ռեալ»։ Այդ մասին հաղորդում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը։
 
23-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում հանդես է եկել պորտուգալական «Պորտուի» կազմում։ Պայմանագրի համաձայն՝ պորտուգալական ակումբը կարող էր գնել բրազիլացու տրանսֆերը, սակայն մադրիդցիները 7.5 մլն եվրո են վճարել նրան վերադարձնելու համար։
 
Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին
Դիտումներ: 177 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-06 | Մեկնաբանություններ (0)

Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում»։
 
Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, լոնդոնցիները պատրաստ են բրազիլացու համար վճարել 20 մլն ֆունտ ստերլինգ։ Հունվարին «Շախտյորը» հրաժարվել էր Կոստային վաճառել 35 մլն եվրոյով։
 
Ուկրաինայի ավարտված առաջնությունում անցկացրած 20 խաղում նա խփել է 4 գոլ եւ կատարել 5 արդյունավետ փոխանցում։
Դիտումներ: 175 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-06 | Մեկնաբանություններ (0)

Իսպանական «Էլչեն», որը Պրիմերայի 2014/15 առաջնությունում զբաղեցրել է 13-րդ տեղը, ուղարկվել է Սեգունդա, հայտնում է այդ մրցաշարարեի կազմակերպման պաշտոնական կայքը:

Նման որոշման պատճառ է դարձել անդալուսյան ակումբի չմարված պարտքերը:

Առայժմ հայտնի չէ, թե նոր մրցաշրջանում որ թիմը կփոխարինի «Էլչեին»:

Դիտումներ: 173 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-06 | Մեկնաբանություններ (0)

Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գնահատել է «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենի խաղը:

«Խաղալով ստանում ես փորձ: Մարկ Անդրե Տեր Շեգենի խաղը Իսպանիայի գավաթում եւ Չեմպիոնների լիգայում ցույց է տալիս, որ նա շատ հուսլի դարպասապահ է: Նա ապացուցել է, որ իսկապես հեռանկարային դարպասապահ է:

Ես տեսել եմ նրա խաղը, ինձ դուր է գալիս նրա խաղաոճը: Այս տարի պարզ դարձավ, որ իմ առաջին տպավորությունները ճիշտ են: Նա դեռ երիտասարդ է, եւ ես հույս ունեմ, որ նրան հաջողություններով լի երկարատեւ կարիերա է սպասվում

 

Դիտումներ: 167 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-06 | Մեկնաբանություններ (0)

Երբ Լուի վան Գալը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը», թվում էր, թե Վան Պերիին հրաշալի մրցաշրջան է սպասվում, քանի որ հարձակվողը հրաշալի ելույթներ է ունեցել Վան Գալի գլխավորած Հոլանդիայի հավաքականում: Սակայն ավարտված մրցաշրջանը Վան Պերսիի համար անհաջող ստացվեց: Բազմաթիվ վնասվածքներ, անկայուն մարզավիճակ:

Այժմ Եվրոպական լրատվամիջոցներում շրջանառվում է Վան Պերսիի՝ Թուրիքայում կարիերան շարունակելու տարբերակները: Այսօր իտալական ԶԼՄ-ները տարածել են տեղեկատվություն, որ Վան Պերսին կարող է հայտնվել «Լացիոյում»:

Ընդ որում, նշվում է, որ Վան Պերսին կարող է դառնալ Ֆիլիպե Անդերսոն՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքի մի մասը: 

Դիտումներ: 184 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-06 | Մեկնաբանություններ (0)

Էվերթոնի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հուլիսի 1-ին, երբ կավարտվի Թոմ Քլեւերլիի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» պայմանագիրը, խաղացողը կդառնա թիմի անդամ՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր:

25-ամյա Քլեւերլին անցած մրցաշրջանում վարձավճարով խաղացել է «Աստոն Վիլայում»՝ մասնակցելով Պրեմիեր լիգայի 37 հանդիպման:

Ինչպես հաղորդում է SkySports-ը, Քլեւրլին հրավիրել է Անգլիայի հավաքական՝ փոխարինելով վնասվածք ստացած Ռայան Մասոնին:

Անգլիայի հավաքականը առաջիկայում ընկերական հանդիպում է անցկացնելու Իռլանդիայի ընտրանու հետ եւ Եվրո 2016-ի ընտրական փուլում մրցելու է Սլովենիայի հետ: 

Դիտումներ: 167 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-06 | Մեկնաբանություններ (0)