Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 6 » ԱՐՍԵՆԱԼՆ ԻԳՈՒԱԻՆԻ ՀԱՄԱՐ 40 ՄԻԼԻՈՆ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ. ՆԱՊՈԼԻՆ ԱՎԵԼԻՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
9:45 AM
ԱՐՍԵՆԱԼՆ ԻԳՈՒԱԻՆԻ ՀԱՄԱՐ 40 ՄԻԼԻՈՆ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ. ՆԱՊՈԼԻՆ ԱՎԵԼԻՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Լոնդոնի «Արսենալը» «Նապոլիի» հետ բանակցություններ է վարում հարձակվող Գոնսալո Իգուաինին ձեռք բերելու շուրջ, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատլետիկոն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ըստ «La Gazzetta dello Sport»-ի տեղեկության, «զինագործները» 27-ամյա արգենտինացու համար 40 միլիոն եվրո են առաջարկել, սակայն նեապոլցիները 50 միլիոն են պահանջում:

Նշվում է, որ «Արսենալը» պատրաստ է Իգուաինին տարեկան 6 միլիոն եվրո վճարել և ցանկանում էր նրան ձեռք բերել դեռ երկու տարի առաջ, երբ արգենտինացին խաղում էր Մադրիդի «Ռեալի» կազմում:

Դիտումներ: 182 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar