Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 04

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող, հաղորդում է Metro-ն։ 24-ամյա ֆուտբոլիստը համաձայնության է հասել անգլիական ակումբի հետ։ Գյունդոգանը բանակցություններ է վարել նաեւ Մյունխենի «Բավարիայի» եւ «Բարսելոնայի» հետ։

Ավարտված մրցաշրջանում Գյունդոգանը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, խփել է 3 գնդակ, կատարել է 5 արդյունավետ փոխանցում։

Դիտումներ: 184 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-04 | Մեկնաբանություններ (0)

Մադրիդի «Ռեալը» «Մանչեսթեր Յունայթեդին» մերժել է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ու ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերների հարցով:

Cuatro-ի համաձայն՝ 2 ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար անգլիական ակումբն առաջարկել է 150 միլիոն եվրո: Արքայական ակումբը պատասխանել է, որ 25-ամյա Բեյլն ու 22-ամյա Վարանը չեն վաճառվում:

 

 

Դիտումներ: 156 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-04 | Մեկնաբանություններ (0)

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստայի նկատմամբ եւ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել նրան, հաղորդում էBild-ը։

Ուկրաինական ակումբը Դուգլաս Կոստայի տրանսֆերը գնահատում է 25 միլիոն եվրո։

Կիսապաշտպանությունում Արյեն Ռոբենի եւ Ֆրանկ Ռիբերիի փոխարեն համալրում փնտրող գերմանական ակումբը դիտարկում է նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի խաղացող Անտուան Գրիզմանի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի թեկնածությունները։

Դուգլաս Կոստային ձեռք բերելու մտադրություն ունի նաեւ Լոնդոնի «Չելսին»։

Դիտումներ: 156 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-04 | Մեկնաբանություններ (0)

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կլինի վերջին հանդիպումը իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի համար Թուրինի «Յուվենտուսում»։ 36-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ՄԼՍ-ի «Նյու Յորք Սիթի» ակումբում, հաղորդում էAS-ը։

Ավելի վաղ, Պիրլոն նշել էր, որ ցանկանում է տեղափոխվել ԱՄՆ։ Նա դիտարկել է նաեւ Քաթարում կարիերան շարունակելու տարբերակ, սակայն ընդունել է «Նյու Յորք Սիթիի» առաջարկը։

Պիրլոն 2011-ից է հանդես գալիս «Յուվենտուսում»՝ 4 անգամ նվաճելով Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Դիտումներ: 181 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-04 | Մեկնաբանություններ (0)

«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլների տեղափոխության մասին:

29-ամյա Միլները «Լիվերպուլի» հետ պայմանագիր կնքի հուլիսի 1-ին, երբ կավարտվի նրա համաձայնագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ եւ կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Անգլիացին 2010-ին «Աստոն Վիլայից» էր տեղափոխվել մանչեսթերյան ակումբ, որի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 45 խաղի եւ դարձել է 8 գոլի հեղինակ: Նա Անգլիայի ազգային հավաքականում անցկացրել է 51 խաղ, խփել է մեկ գոլ:

Դիտումներ: 169 | Ավելացրեց: karengevorgyan2000 | Ամսաթիվ: 2015-06-04 | Մեկնաբանություններ (0)