Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 4 » «Բավարիան» ցանկանում է գնել Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպանին
12:38 PM
«Բավարիան» ցանկանում է գնել Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպանին

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստայի նկատմամբ եւ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել նրան, հաղորդում էBild-ը։

Ուկրաինական ակումբը Դուգլաս Կոստայի տրանսֆերը գնահատում է 25 միլիոն եվրո։

Կիսապաշտպանությունում Արյեն Ռոբենի եւ Ֆրանկ Ռիբերիի փոխարեն համալրում փնտրող գերմանական ակումբը դիտարկում է նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի խաղացող Անտուան Գրիզմանի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի թեկնածությունները։

Դուգլաս Կոստային ձեռք բերելու մտադրություն ունի նաեւ Լոնդոնի «Չելսին»։

Դիտումներ: 157 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar