Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 7 » ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ 40 ՄԼՆ ԵՎՐՈ ԿԱՌԱՋԱՐԿԻ ԼԱՑԻՈՅԻ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՄԱՐ
5:39 PM
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ 40 ՄԼՆ ԵՎՐՈ ԿԱՌԱՋԱՐԿԻ ԼԱՑԻՈՅԻ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՄԱՐ
Իտալական «Լացիոյի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնը կարող է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այդ մասին տեղեկացնում է «Daily Star»-ը։
 
Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ 22-ամյա բրազիլացին լավ կընդգրկվի իր խաղային մոդելում։ Անգլիայի 20-ակի չեմպիոնը հռոմեացիներին պատրաստ է առաջարկել 40 մլն եվրո։
 
Իտալիայի ավարտված առաջնությունում անցկացրած 32 խաղում Անդերսոնը խփել է 10 գոլ եւ կատարել 7 արդյունավետ փոխանցում։
Դիտումներ: 211 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar