Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 7 » ԴԵ ԽԵԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌԵԱԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՃԱՌԵԼ ԲԵՆԶԵՄԱՅԻՆ
5:36 PM
ԴԵ ԽԵԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌԵԱԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՃԱՌԵԼ ԲԵՆԶԵՄԱՅԻՆ

Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան նախկինի պես գտնվում է «Ռեալի» հետաքրքրության շրջանակում: Ինչպես հայտնում է «As» պարբերականը, 24-ամյա դարպասապահի տեղափոխությունն արագացնելու համար մադրիդցիները պատրաստ են վաճառել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը հանդիսացող Կարիմ Բենզեմայի տրանսֆերը:

Ըստ աղբյուրի տեղեկության 27-ամյա ֆրանսիացու ծառայությունները գնահատվում են 55 միլիոն եվրո:

Նշվում է, որ Դե Խեան, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016 թվականի ամռանը, արդեն հրաժեշտ է տվել անգլիական ակումբի մարզչական շտաբին և իր գործակալ Ժորժե Մենդեշի միջոցով տեղյակ է պահել, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»:  Այնուամենայնիվ «կարմիր սատանաները» հրաժարվում են իսպանացի դարպասապահի իրավունքները զիջել «արքայական ակումբին», չնայած մեկ տարուց նա կարող է անվճար հեռանալ թիմից:

Սպասվում է, որ գործարքի կայանալու դեպքում Դե Խեայի համար «Ռեալիը» կվճարի 30 միլիոն եվրո, գումարած հաջող ելույթների համար նախատեսված բոնուսները:

Դիտումներ: 177 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar