Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 2 » Ռաֆայել Բենիտեսը երեք տարվա պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ
1:51 PM
Ռաֆայել Բենիտեսը երեք տարվա պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ

Ռաֆայել Բենիտեսը երեք տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է AS-ը: Իսպանացի մասնագետն Արքայական ակումբում կստանա տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ:

«Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում Բենիտեսի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ին:

Պաշտոնից հեռացված Կարլո Անչելոտին ստանում էր տարեկան 7.5 միլիոն եվրո:

Բենիտեսը մարզչական կարիերան սկսել է «Ռեալի» երիտասարդական թիմում՝ 1989-ին: Արքայական ակումբի համակարգում աշխատել է մինչեւ 1995 թվականը, որից հետո գլխավորել է «Վալյադոլիդը», «Օսասունան», «Էստրեմադուրան», «Տեներիֆեն», «Վալենսիան», «Լիվերպուլը», Միլանի «Ինտերը», «Չելսին»:

Բենիտեսը «Վալենսիայի» հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, ՈւԵՖԱ-ի գավաթակիր, «Լիվերպուլի» հետ՝ Անգլիայի գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, «Ինտերի» հետ՝ Իտալիայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն, «Չելսիի» հետ՝ Եվրոպայի լիգայի հաղթող: 

55-ամյա մարզիչը 2013-ից գլխավորում էր «Նապոլին», որի հետ դարձել է Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր: 

Դիտումներ: 151 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar