Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 2 » Ռոբերտո Կարլոսը կգլխավորի «Ալ Արաբին»
1:51 PM
Ռոբերտո Կարլոսը կգլխավորի «Ալ Արաբին»

Բրազիլիայի հավաքականի եւ «Ռեալի» նախկին աստղ Ռոբերտո Կարլոսը մարզչական կարիերան կշարունակի Քաթարի «Ալ Արաբի» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է ESPN-ը:

Մախաչկալայի «Անժիի», թուրքական «Սիվասսպորի» եւ «Ակհիսար Բելեդիեսպորի» նախկին մարզիչը «Ալ Արաբիի» հետ կկնքի երեք տարվա պայմանագիր:

«Մեծ սպասումներով եմ միանում «Ալ Արաբիին»: Ակումբի առջեւ դրված են լուրջ խնդիրներ: Խաղացողի եւ մարզիչի փորձս կօգտագործեմ լավ թիմ ստեղծելու համար»,- ասել է Կարլոսը:

«Ալ Արաբին» գլխավորում էր Մոսկվայի «Դինամոյի» նախկին մարզիչ Դան Պետրեսկուն:

Դիտումներ: 164 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar