Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 2 » Վայդենֆելերը կհեռանա «Բորուսիայից»
11:13 AM
Վայդենֆելերը կհեռանա «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելերը կհեռանա ակումբից, քանի որ թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի երաշխավորել նրա տեղը հիմնական կազմում, հաղորդում է Bild-ը:

Գերմանացի դարպասապահը չի ցանկանում հաջորդ մրցաշրջանն անցկացնել պահեստայինների նստարանին եւ կփնտրի կարիերայի շարունակությունը Գերմանիայից դուրս:

Ավարտված մրցաշրջանում եւս Վայդենֆելերը բազմիցս տեղ չէր գտնում «Բորուսիայի» մեկնարկային կազմում: Բունդեսլիգայի 25 հանդիպումներում նա բաց է թողել 32 գնդակ: 34-ամյա դարպասապահը 2002-ից է հանդես գալիս «Բորուսիայում»:Տուխելի հիմնական թեկնածուներից մեկը «Ֆրայբուրգի» դարպասապահ Ռոման Բյուրկին է: Շվեյցարացի խաղացողը «Ֆրայբուրգի» հետ պայմանագիր ունի մինչեւ 2018 թվականը, սակայն թիմը դուրս է մնացել Բունդեսլիգայից, եւ նրա պայմանագրում նվազագույն տրանսֆերային արժեքը նշված է 4.5 միլիոն եվրո

Դիտումներ: 171 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar