Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 2 » «Բեշիկթաշը» առաջարկություն է արել Կասիլյասին
2:49 PM
«Բեշիկթաշը» առաջարկություն է արել Կասիլյասին

Թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններով, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:

Մասնավորապես Marca-ի հաղորդման համաձայն թուրքական կողմը ֆինանսկան տեսանկյունից բավականին լավ առաջարկ է արել Իսպանիայի հավաքականի խաղացողին: Ինքը՝ կասիլյասը, չի շտապում քննարկել այդ տարբերակը, քանի որ ի սկզբանե նշել է, որ ցանկանում է շարունակել խաղալ Արքայական ակումբում եւ մտադիր է մոտակա օրերի ընթացքում զրուցել թիմի նոր գլխավոր մարզիչի հետ: Նշվում է, որ վաղը «Ռեալը» պաշտոնապես հայտարարելու է Ռաֆ Բենիտեսին թիմի գլխավոր մարզչին նշանակելու մասին: 

Դիտումներ: 158 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar