Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 2 » Պոգբա. Ինձ դուր է գալիս Բարսելոնայի խաղը
2:02 PM
Պոգբա. Ինձ դուր է գալիս Բարսելոնայի խաղը

Յուվենտուսի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծում է, որ իր թիմը ընդունակ է Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթել Բարսելոնային: Այնուամենայնիվ, ֆրանսիացին չի կարողացել թաքցնել այն, որ էսթետիկ հաճույք է ստանում կատալոնական ակումբի խաղից: 

 

Մենք գիտենք, որ այս խաղում ֆավորիտ չենք համարվում, բայց սա եզրափակիչ է և մեր թիմը մինչև վերջ պայքարելու է: Կորցնելու ոչինչ չունենք և երբեք չես իմանա, թե հաջորդ դրվագը ինչպես կավարտվի: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը երազանքների իրականացում է: Մեսսիի դեմ խաղալը ևս երազանքների իրականացում է, քանի որ նա համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ինձ դուր է գալիս Բարսելոնայի խաղը, բայց ավելի շատ ինձ դուր կգար նրանց պարտությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչում,-ասել է Պոգբան: 

 

Դիտումներ: 196 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar