Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 2 » Խորդի Ալբան երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ
1:50 PM
Խորդի Ալբան երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Իսպանիայի հավաքականի պաշտպան Խորդի Ալբան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ. հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի տրանսֆերի նվազագույն արժեք է սահմանվել 150 միլիոն եվրո։

26-ամյա Ալբան «Բարսելոնա» է տեղափոխվել 2012թ. հունիսին «Վալենսիայից»։

«Բարսելոնայում» անցկացրած 113 հանդիպումներում Ալբան խփել է 7 գնդակ, կատարել է 15 գոլային փոխանցում։

Կատալոնական թիմի հետ Ալբան դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն եւ Իսպանիայի սուպերգավաթակիր։

Դիտումներ: 176 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar