Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 10 » «Բարսելոնան» պաշտոնապես հաստատեց Վիդալի տեղափոխությունը
7:53 AM
«Բարսելոնան» պաշտոնապես հաստատեց Վիդալի տեղափոխությունը

Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է իսպանական «Սեւիլիայի» կիսապաշտպան Ալեյշ Վիդալին ձեռք բերելու մասին:

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է 5 տարով: Վիդալը «Բարսելոնայում» նորամուտը կարող է նշել միայն 2016-ի հունվարին, երբ կավարտվի թիմի տրանսֆերային արգելքը: Մինչեւ այդ Իսպանիայի հավաքականի նորեկը կմարզվի «Բարսելոնայում»:

Իսպանիայի ավարտված առաջնությունում Վիդալը մասնակցել է 31 հանդիպման, դարձել է 4 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ: «Սեւիլիան» նրան 2014-ի ամռանը 3 միլիոն եվրոյով էր գնել «Ալմերիայից»: 

Դիտումներ: 204 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar