Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 10 » Դորտմունդի «Բորուսիան» պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպանի հետ
7:52 AM
Դորտմունդի «Բորուսիան» պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպանի հետ

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է 19-ամյա կիսապաշտպան Յուլիան Վայգլի հետ պայմանագիր կնքելու մասին։ Գերմանիայի մինչեւ 20 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. հունիսի 30-ը, հաղորդում է դորտմունդյան ակումբի կայքը։

Վայգլը հանդես էր գալիս «Մյունխեն-1860»-ում (Երկրորդ Բունդեսլիգա)։ Կողմերի համաձայնությամբ, տրանսֆերի արժեքը չի հրապարակվի։

«Յուլիան Վայգլը հեռանկարային կենտրոնական կիսապաշտպան է, որն ունի զարգացման մեծ ներուժ»,- նշել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը։

Ավարտված մրցաշրջանում Վայգլը մասնակցել է 24 հանդիպման եւ դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Դիտումներ: 180 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar