Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 10 » «Մանչեսթեր Յունայթեդն» աչք է դրել «Ռեալի» հարձակողական եռյակի վրա
7:58 AM
«Մանչեսթեր Յունայթեդն» աչք է դրել «Ռեալի» հարձակողական եռյակի վրա

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» միանգամից 4 ֆուտբոլիստներով:

As-ի համաձայն՝ անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուին, Գարեթ Բեյլին, Քարիմ Բենզեմային եւ Ռաֆայել Վարանին: Վերջին շաբաթների ընթացքում Անգլիայի 20-ակի չեմպիոնն Արքայական ակումբից տեղեկատվություն է խնդրել այդ ֆուտբոլիստների պայմանագրերի վերաբերյալ, սակայն մադրիդցիները հասկացրել են, որ մտադիր չեն բաժանվել նրանցից:

Հիշեցնենք, որ 2014-ին «Մանչեսթեր Յունայթեդը» 70 միլիոն եվրոյով գնել էր «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային:

Դիտումներ: 214 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar