Ֆուտբոլային նորություններ

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 10 » Պաշտոնական. Սամի Խեդիրան՝ «Յուվենտուսի» խաղացող
7:58 AM
Պաշտոնական. Սամի Խեդիրան՝ «Յուվենտուսի» խաղացող

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»։ Հունիսի 9-ին կողմերը համաձայնության են հասել տեղափոխության բոլոր կետերի վերաբերյալ, եւ 28-ամյա ֆուտբոլիստը կքնել է չորս տարվա պայմանագիր, հաղորդում է իտալական ակումբի կայքը։ Այն ուժի  մեջ կմտնի հունիսին, երբ կավարտվի գերմանացի խաղացողի պայմանագրային ժամկետն Արքայական ակումբում։ Նա կունենա ազատ գործակալի կարգավիճակ։

Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում։ Ոչ պաշտոնական տվյալներով, Խեդիրան «Յուվենտուսում» կստանա տարեկան մինչեւ 5 միլիոն եվրո աշխատավարձ։

Ավարտված մրցաշրջանում Խեդիրան վնասվածքի եւ վատ մարզավիճակի պատճառով մասնակցել է 17 հանդիպման։

Դիտումներ: 222 | Ավելացրեց: karengevorgyan2000 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar